16 փետրվարի 2011 - 18:51 AMT
Հայաստանում կմշակվի «Լազերային ֆիզիկայի, տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ծրագիր»

Հայաստանում կմշակվի «Լազերային ֆիզիկայի, տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ծրագիր»: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մամլո ծառայությունից, ծրագիրը հիմնված կլինի փետրվարի 16-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած «Լազերային ֆիզիկա, տեխնիկա, տեխնոլոգիա» թեմայով լսում-քննարկումների վրա: Քննարկման ընթացքում կներկայացվեն 24 գիտական զեկույցներ: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով` լսումները թույլ կտան պարզել, թե այդ ոլորտում ինչ հետազոտություներ են անցկացվում Հայաստանում, ինչ խնդիրներ կան և ինչ լուծումներ են առաջարկվում: