16 փետրվարի 2011 - 19:38 AMT
Լիբիայում շարունակվում են բողոքի ցույցերը. կա անկարգությունների առաջին զոհը

Լիբիայում, որտեղ շարունակվում են վարչապետ Բաղդադի էլ-Մահմուդիի հրաժարականի պահանջով զանգվածային բողոքի ակցիաները, կան առաջին զոհերը: Լիբիայի երիտասարդական շարժումը հաղորդել է, որ զանգվածային անկարգությունների ընթացքում մեկ հոգի է զոհվել, սակայն պաշտոնապես այդ տեղեկատվությունն առայժմ չի հաստատվում: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաղորդում այն մասին, որ հակակառավարական ցույցերի ընթացքում 14 մարդ է տուժել, հաղորդում է MIGnews-ը:

Բողոքի զանգվածային ցույցերը տեղի են ունենում երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազիում: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: Ցույցերի մասնակիցներն առայժմ չեն պահանջում «լիբիական հեղափոխության առաջնորդ» գնդապետ Մուամար Քադդաֆիի հրաժարականը: