17 փետրվարի 2011 - 10:34 AMT
«Aeroflot Open» փառատոնի վերջին տուրում հայ շախմատիստները ոչ ոքի խաղացին

Մոսկվայում ավարտվեց «Aeroflot Open» շախմատային փառատոնը: A խմբի վերջին` 9-րդ տուրում բոլոր չորս հայ շախմատիստները կիսեցին միավորները մրցակիցների հետ:

Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Բորիս Գրաչևի (Ռուսաստան) հետ և 5,5 միավորով նահանջեց 16-րդ տեղը, Սերգեյ Մովսիսյանը խաղաց Իգոր Լիսիի (Ռուսաստան) հետ և 5 միավորով իր ելույթն ավարտեց 26-րդ տեղում: Ավետիք Գրիգորյան – Մարկուս Ռագգեր (Ավստրիա) պարտիան 0,5-ական միավոր բերեց յուրաքանչյուրին, արդյունքում հայ շախմատիստը 4,5 միավորով զբաղեցրեց 35-րդ տեղը: Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը ոչ ոքի խաղաց Սանդրո Մարեկոյի (Արգենտինա) հետ և 3,5 միավորով հայտնվեց 65-րդ տեղում:

Երեք շախմատիստներ միավորների հավասար քանակություն հավաքեցին` 6,5, սակայն լրացուցիչ արդյունքներով առաջնության հաղթող դարձավ Լե Քուանգ Լիեմը (Վիետնամ): Նա իրավունք ստացավ նաև մասնակցելու Դորտմունդում կայանալիք ավանդական շրջանային առաջնությանը: Փառատոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմեց 125 հազար եվրո: