17 փետրվարի 2011 - 11:01 AMT
Բիաթլոնի աշխարհի առաջնությանը բիաթլոնիստների ռեկորդային թիվ է մասնակցելու

Բիաթլոնի աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 3-13-ը Խանտի-Մանսիյսկում: Հայաստանը, Ավստրալիան, Անդորրան, Բրազիլիան, Հունաստանն ու Նոր Զելանդիան կներկայացնեն մեկական բիաթլոնիստներ:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, առաջնությանը բիաթլոնիստների ռեկորդային թիվ է մասնակցելու. կազմակերպիչները հաստատել են 40 երկրներից 346 մարզիկների մասնակցությունը: Վերջին տարիներին աշխարհի առաջնության մասնակիցների թիվը չէր գերազանցում 300-ը:

Տղամարդկանց մրցաշարին հայտագրվել է 181 բիաթլոնիստ, կանանց մրցաշարին` 165: Բիաթլոնիստների առավելագույն քանակությունը կժամանի Ռուսաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից և Շվեդիայից (16-ական մարզիկ):