Փետրվարի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանատան (նստավայրը` Մոսկվա) ներկայացուցիչներ խորհրդական Կաձույա Մորիի և Նացուկո Օգավայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր, հայտնում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը: