17 փետրվարի 2011 - 13:10 AMT
Մոսկվայում 23-ամյա հայաստանցի երիտասարդ է սպանվել

Նախօրեին Մոսկվայում սպանվել է 23-ամյա հայաստանցի մի ուսանող: Նրա դին հայտնաբերվել է Ստարի Գայ փողոցի թիվ 6 տան մոտ տեղի ժամանակով 19:00-19.30-ի միջև: Երիտասարդի մահվան պատճառ են հանդիսացել դանակով հասցված վերքերը:

Սպանվածը բնակվում էր սպանության վայրից ոչ հեռու, վարձակալությամբ և սովորում էր Մոսկվայի բուհերից մեկում: Հարուցվել է քրեական գործ: Սպանության հանգամանքները պարզվում են, հայտնում է «Ինտերֆաքսը»: