Իրանի իշխանությունները մտադիր են ցույց կազմակերպել տեղի ընդդիմության առաջնորդների դեմ, որոնց նախաձեռնությամբ երկրում անցնում էին հակակառավարական ցույցեր: Ցույցը կազմակերպում է իսլամի քարոզչության համակարգող խորհուրդը, որը սովորաբար կազմակերպում է կառավարամետ ցույցերը:
Իշխանությունների դժգոհությունն է առաջացրել ընդդիմության չարտոնված ցույցը, որն երկուշաբթի օրը կայացավ Թեհրանի համալսարանի մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: