17 փետրվարի 2011 - 13:46 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանում դեղերի արտադրությունը նոր թափ է առնում

ՀՀ կառավարությունը փետրվարի 17-ի նիստում որոշում է ընդունել ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին:

Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունը, որի կապիտալին մասնակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 45 տոկոսի չափով, ներկայացրել է իր արտադրանքի արտահանման խոստումնալից և հեռանկարային ծրագիր: Նախարարի խոսքերով, այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել 416 մլն դրամի սարքավորում, իսկ կառավարության որոշման համաձայն «Լիկվորին» թույլատրվել է երկարացնել ԱԱՀ վճարման ժամկետները 3 տարով 327 մլն դրամի չափով իրագործվող ներդրումների շրջանակներում:

«Հայաստանում դեղերի արտադրությունը նոր թափ է առնում»,- հավելել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: