17 փետրվարի 2011 - 13:56 AMT
Հայաստանում էմուլսիոն պայթուցիկ նյութեր կարտադրվեն

Հայաստանի կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հետաձգեց «Ապառաժ Մայնինգ» ընկերության ԱԱՀ վճարման ժամկետը:

Ինչպես հաղորդեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունը մտադիր է մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակակից գործարան կառուցել: Նրա խոսքով` նոր գործարանում ներդրումները կկազմեն մոտ 453 մլն դրամ, ինչի արդյունքում 35 նոր աշխատատեղ կստեղծվի:

Էմուլսիոն պայթուցիկ նյութերը` քիմիական միացությունը կամ դրանց խառնուրդն ընդունակ է որոշակի արտաքին ազդակների կամ ներքին գործընթացների արդյունքում պայթել` անջատելով ջերմություն և խիստ տաքացած գազեր արտանետելով: Նման միացությունում տեղի ունեցող գործընթացների ամբողջությունը կոչվում է դետոնացիա: Ավանդաբար պայթուցիկ նյութերին են դասում նաև այն միացություններն ու խառնուրդները, որոնք չեն դետոնացվում, այլ որոշակի արագությամբ այրվում են: