17 փետրվարի 2011 - 14:04 AMT
Տեղացած ձյան պատճառով փակ են հանրապետության որոշ ճանապարհահատվածներ

Փետրվարի 17-ին` ժամը 13:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում բաց են և երթևեկելի, բացառությամբ Արագածոտնի մարզի Նիգավան-Սարալանջ, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի Մադինա, Սյունիքի մարզի Քաջարան-Մեղրի (14 կմ) ճանապարհահատվածների: Մաքրման աշխատանքներին մասնակցում է շուրջ 78 միավոր հատուկ տեխնիկա, հայտնում է ՀՀ արտակյարգ իրավիճակների նախարարությունը: