17 փետրվարի 2011 - 16:07 AMT
Փորձագետ. Մերձավոր Արևելքի իրադարձությունները ղարաբաղյան հիմնահարցը մղեցին երկրորդ պլան

Թունիսի, Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի վերջին դեպքերն ազդելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը, Հարավային Սուդանի հանրաքվեն, Թունիսում, Եգիպտոսում իշխանափոխությունը, լարված իրավիճակը Եմենում, Բահրեյնում, Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունը ֆոնային իրադարձություններ են, որոնք անուղղակիորեն ազդում են ղարաբաղյան գործընթացի տրամաբանության վրա: Ինչպես նշել է Բեքարյանը, այդ գործընթացները շեղում են գերտերություններին` շատ այլ խնդիրներ, այդ թվում ղարաբաղյան հիմնախնդիրը մղելով երկրորդ պլան: