17 փետրվարի 2011 - 17:26 AMT
Հայաստանի կառավարությունը հաստատել է ինտերնետով հրապարակային ծանուցման կարգը

ՀՀ կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հաստատել է ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարությունն ընդունելու, կայքը վարող անձին փոխանցելու, կայքում հայտարարություն տեղադրելու կարգը և արխիվացման ժամկետները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով, պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր հրապարակային ծանուցումները տեղադրվելու են www.azdarar.am կայքում: