17 փետրվարի 2011 - 18:10 AMT
Այսուհետ Հայաստանում իրավաբանական անձանց համար կնիքի առկայությունը պարտադիր չի լինի

Ավելի վաղ ընդունված 80 որոշումներում Հայաստանի կառավարության կատարած փոփոխությունների համաձայն հնարավոր դարձավ վերանայել կնիքի առկայության մասին տնտեսվարող սուբյեկտների հանդեպ պարտադիր պահանջը: Այս մասին փետրվարի 17-ին կառավարության նիստում հաղորդեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք այդ փոփոխությունների փաթեթը կբարելավի բիզնես-միջավայրը երկրում և ստացավ նախարարի դրական պատասխանը: