17 փետրվարի 2011 - 19:34 AMT
Մեթյու Բրայզա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա մարտի 5-ին Սոչիում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա մարտի 5-ին Սոչիում: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնեց Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան:

Վերջին անգամ երեք պետությունների ղեկավարները հանդիպել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում, որտեղ ռազմագերիների փոխանակության և սպանվածների մարմինների վերադարձի մասին համատեղ հայտարարություն ստորագրվեց: