18 փետրվարի 2011 - 12:12 AMT
Շվեդիան գտնում է, որ Թուրքիան մոտ է Եվրամիության լիիրավ անդամ դառնալուն

Թուրքիան մոտ է լիիրավ անդամակցությանն Եվրամիությանը, այն կամրապնդի ԵՄ-ն: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը:

Խորհրդարանի արտաքին քաղաքականությանը նվիրված նիստում Կարլ Բիլդտը, շարադրելով կառավարության դիրքորոշումը, հայտարարել է, որ Թուրքիան էական ջանքեր է գործադրում ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար: Բիլդտը նշել է նաև, որ Թուրքիայի կողմից բարեփոխումների իրագործումը կարագանա երկրում կայանալիք ընտրություններից հետո: Ըստ Շվեդիայի ԱԳ նախարարի, Կիպրոսի հարցում համաձայնության հասնելու դեպքում Արևելյան Միջերկրածովյան տարածքում կայունության կհաստատվի, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: