18 փետրվարի 2011 - 15:27 AMT
Մաքսիմ Վենգերովը կարող է դառնալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահը

«Մաքսիմ Վենգերովը մեր ժամանակների կատարողական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է և նրա այցը Երևան կարևոր իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նախարարի, երաժշտի հետ հանդիպմանը քննարկվել է համագործակցության հնարավորությունը:

«Հաջորդ տարի Մաքսիմ Վենգերովը կարող է դառնալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի նախագահը»,-հայտնել է Պողոսյանը: Նախարարն ասել է նաև, որ փետրվարի 21-ին Վենգերովը մտադիր է վարպետության դաս անցկացնել UNICEF-ի մանկական նվագախմբի համար:

Հասմիկ Պողոսյանը վստահություն է հայտնել, որ հայտնի ջութակահարն ու դիրիժորը փայլուն համերգ կտա Երևանում փետրվարի 22-ին: