Փետրվարի 15-ին Թբիլիսիի “Կովկասյան տուն” մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Գիվի Շահնազարի թարգմանությամբ վրացերեն լեզվով լույս տեսած Պարույր Սևակի “Եղիցի լույս” ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության ներակայացուցիչը, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայ գրողների “Վերնատուն” միության նախագահ Ժորա Սնխչյանը, նկարիչներ, դերասաններ և Թբիլիսահայ մտավորականներ: Եղան սևակյան հայերեն ու վրացերեն ընթերցումներ, հնչեց դասական երաժշտություն: