18 փետրվարի 2011 - 20:23 AMT
ՀՀ սփյուռքի նախարարությունը նանսենյան անձնագիր ունեցողների բազա է կազմում

Փնտրվում են Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները

Տվյալների բազայի ստեղծման նպատակով փնտրվում են Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները:

ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտնում է, որ նման փաստաթղթերով անձինք կարող են ուղարկել համապատասխան տվյալներ (անձնագրերը կամ նրանց պատճեները, լուսանկարներ,փաստաթղթեր, նյութեր,որոնք կառնչվեն անձնագրերին, նրանց տերերին, գրքեր, հիշողություններ և այլն) նախարարության համապատասխան վարչություն:

Հայտարարության հետ կապված բոլոր հարցերով կարող եք զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն` հետևյալ հեռախոսահամարով +(374)58-56-01(117) կամ գրություն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով`allarmenian@mindiaspora.am