18 փետրվարի 2011 - 20:52 AMT
Ադրբեջանցի հաղորդավարին ազատել են աշխատանքից հայերենով երգ կատարելու համար

Երեկ տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ադրբեջանական ATV հեռուստաալիքի հաղորդավար Էլչին Ալիբեյլին հայերեն լեզվով կատարել է այսպես կոչված ադրբեջանական «Սրը գյալին» երգը և անհապաղ ազատվել աշխատանքից: Ինչպես հաղորդում է AZE.az-ը, հայտնի հեռուստահաղորդավար, ATV հեռուստաալիքի գեղարվեստական ղեկավար Էլչին Ալիբեյլին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Դա համընկել է երեկ լայնորեն տարածված և ԶԼՄ-ների կողմից տպագրված լուրերի հետ այն մասին, որ հեռուստահաղորդավար Նանայի ծննդյան օրը Ալիբեյլին հայերենով մի տուն է երգել «Սրը գյալին» երգից:

Այդ ամենին վկա են դարձել հայտնի երգիչներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք նույնպես մասնակցում էին երեկույթին: Էլչին Ալիբեյլին դա «սև փիար» է անցանում, սակայն առայժմ անուններ չի հնչեցնում: