Մարոկկոյի բնակիչները մտադիր են փետրվարի 20-ին բողոքի ակցիա կազմակերպել կոռումպացված կառավարության դեմ: Ինչպես հաղորդում է AP-ն, հղում անելով բողոքի ակցիայի կազմակերպիչներին, ցույցն ուղղված չի լինելու միապետության դեմ: «Փետրվարի 20-ի շարժմանը» կմասնակցեն առնվազն մեկ արգելված իսլամիստական կազմակերպության անդամները: Հարկ է նշել, որ նախապատրաստումը ցույցին տարվում է Facebook-ի ու YouTube-ի միջոցով:
Վերջին ժամանակները հակակառավարական ցույցեր են անցնում Եմենում, Լիբիայում, Ալժիրում, Հորդանանում, Բահրեյնում ու Իրաքում: