19 փետրվարի 2011 - 16:24 AMT
Հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը չի հետաքրքրվում քաղաքականությամբ

«Ես ընդհանրապես չեմ սիրում և չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ: Քաղաքականությունից խորը հիասթափություն եմ ապրել հենց սկզբում»,- հայտնել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: «Կամուրջ» ալմանախին տված հարցազրույցում դուդուկահարը պատմել է իր գործունեության, անցած ուղու մասին:

Եևաժիշտը պատմել է, որ բացի երաժշտական կրթությունից, ստացել է նաև տնտեսագետի մասնագիտություն: «Իսկ ընդհանրապես ես նկատում եմ, որ այժմ երիտասարդությունն այն ձգտումով չի սովորում, ինչպես դա իմ երիտասարդության տարիներին էր: Մեծամասնությունը պարզապես ցանկանում է բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ»,- ասել է նա: