20 փետրվարի 2011 - 14:44 AMT
23 տարի առաջ սկսված պայքարի արդյունքում ստեղծվեց Արցախի Հանրապետությունը

1988 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, որտեղ ընդունվել է հետևյալ որոշումը. «Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդների առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու վերաբերյալ միջնորդության մասին»:

Լսելով և քննարկելով ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի ելույթները Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդների առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու վերաբերյալ միջնորդության մասին, միաժամանակ միջնորդեց ԽՍՀ Գերագույն խորհրդի առջև հարցին դրական լուծում տալու վերաբերյալ:

Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդներին ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը:

Մեկ շաբաթ անց ադրբեջանական Սումգաիթ քաղաքում Ադր. ԽՍՀ իշխանությունները հայ բնակչության ջարդ կազմակերպեցին, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 23 հոգի, հարյուրավոր մարդիկ ստացան վնասվածքներ:

1990 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը անկախություն հռչակեց և դուրս եկավ Ադրբեջանի կազմից: Ղարաբաղյան շարժման արդյունքում ստեղծվեց անկախ Արցախի Հանրապետությունը: