20 փետրվարի 2011 - 16:16 AMT
Արցախի նախագահը և կառավարությունը քննարկել են ՊԲ պարենային ապահովության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված պաշտպանության բանակի պարենային ապահովության հարցերին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես միշտ այս տարի եւս պաշտպանության բանակը պետք լիովին ապահովված լինի անհրաժեշտ մթերային ապրանքներով, եւ այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել հանրապետության կառավարությանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: