21 փետրվարի 2011 - 10:57 AMT
Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակը չի ազդել «Արմավիա» ավիաընկերության չվերթների վրա

Չնայած նրան, որ Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակը կայուն չէ, այնուամենայնիվ, ազգային ավիափոխադրող Արմավիա ավիաընկերությունը շարունակում է չվերթներ իրականացնել այդ ուղղությամբ:

Մասնավորապես, ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ընկերության մամլո ծառայությունը, դեպի Դուբայ, Բեյրութ, Թեհրան և Հալեպ չվերթներն իրականանում են ժամանակացույցի համաձայն: