Քաղաքական ուժերը և հասարակությունը պետք է ամեն ինչ անեն մարտի 1-ի դեպքերի կրկնությունը կանխելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցութայն խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքերով, որոշ ուժեր շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ: «Ես ցանկանում եմ, որպեսզի հաղթի ընդդիմությունը, որը ձգտում է համակարգային փոփոխությունների, այլ ոչ թե իշխանափոխության»,- ասել է նա: