21 փետրվարի 2011 - 13:38 AMT
Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ:

Այցի շրջանակներում նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: