21 փետրվարի 2011 - 15:05 AMT
2011-ի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն ավելացել է 2.3 տոկոսով

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2011-ի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 321.6 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 2.3 տոկոսով:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 66.3 մլն դոլար` ավելանալով 21.3 տոկոսով, իսկ ներկրումը կազմել է 255.3 դոլար` կրճատվելով 1.7 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2011-ի հունվարին կազմել է 189 մլն դոլար: