21 փետրվարի 2011 - 15:09 AMT
Բաբկեն Հարությունյան. ՀՀ ղեկավարությունը պետք է հսկողության տակ վերցնի Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ պայքարը

Հայաստանի ղեկավարությունը պետք է հսկողության տակ վերցնի հակահայկական քարոզչության դեմ պայքարը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը: Նրա խոսքերով, այն պատմաբանները, որոնք որոշել են ձեռնամուխ լինել դրան, պետք է ստանան երկրի ղեկավարի աջակցությունը: Այդ առումով նա նշել է, որ պետք է մշակվի հատուկ քաղաքականություն, որը հնարավորություն կտա ոչ միայն կանխարգելել Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը, այլ նաև պարտության կմատնի Բաքվին: Հայ փորձագետը նկատել է, որ այդ հարցում մեծ դեր կարող է խաղալ հայկական սփյուռքը: