21 փետրվարի 2011 - 15:42 AMT
Հայաստանում փակ են միջհամայնքային նշանակության որոշ ճանապարհներ

Հայաստանում փակ են միջհամայնքային նշանակության որոշ ճանապարհներ: Ինչպես հաղորդում է տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը, ժամը 13:00-ի դրությամբ փակ են Ապարանի միջհամայնքային ճանապարհները բացի Վերդենուտ, Ծաղկաշեն, Արագած, Արա, Շենավան (Արագածոտնի մարզ) գյուղերի, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ (Տավուշի մարզ), Մադինա, Վերին Գետաշեն (Գեղարքունիսի մարզ), Ձորաշեն, Աղվորիկ, Սարգյուղ (Շիրակի մարզ) ճանապարհները:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, ինչպես նաև Սեմյոնովկա, Սալուտ, Ջաջուռ, Արտաշեն գյուղեր տանող ճանապարհները: