21 փետրվարի 2011 - 16:45 AMT
Հայաստանում գործարկվել է կայք, որը կոչված է պաշտպանել մշակութային հուշարձանները

Հայաստանում գործարկվել է կայք, որը կոչված է պաշտպանել մշակութային հուշարձանները`http://sos.tsirani.am: «Փրկե՛նք հուշարձանները» նախագիծը «Ծիրանի» ՀԿ-ի նախաձեռնությունն է: Այն նպատակ ունի մեկ միասնական հարթակում զետեղել հայկական հուշարձաններին վերաբերող տարաբնույթ հրատապ խնդիրներ և որպես վերջնարդյունք` ուղղորդել դեպի համապատասխան թիրախային լսարաններ:

Յուրաքանչյուր անհատ կամ շահագրգիռ կառույց կարող է իր մասնակցությունն ունենալ այս նախագծում հետևյալ կերպ. եթե նկատում է հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրներ, ապա կարող է լուսանկարել եւ ուղարկել կամ, պարզապես, բանավոր կերպով տեղեկացնել իրավիճակի մասին (+374 77) 87 87 32 թեժ գծի միջոցով: