21 փետրվարի 2011 - 18:50 AMT
Հայաստանի հակամենաշնորհային մարմինը խոստանում է անհրաժեշտության դեպքում պատժել շաքարավազի շուկայի սպեկուլյանտներին

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարբերական մոնիթորինգի միջոցով հետևում է շաքարավազի շուկայում տեղի ունեցող զարգացումներին:

«ՏՄՊՊՀ-ն հայտարարում է, որ, եթե լինեն չարաշահումներ և գնային սպեկուլյացիաներ, ապա Հանձնաժողովը օրինախախտների նկատմամբ կկիրառի պատասխանատվության խիստ միջոցներ»,- նշվում է հակամենաշնորհային մարմնի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: