22 փետրվարի 2011 - 18:59 AMT
Վրաց քաղաքագետ. Հակամարտությունների թեժացումը Հարավային Կովկասում միանգամայն իրական է

Հակամարտությունների թեժացումը Հարավային Կովկասում միանգամայն իրական է: Այդ մասին հայտարարել է Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար, վրաց քաղաքագետ Թենգիզ Փխալաձեն: «Հակամարտությունների էսկալացիան տարածաշրջանում կարող է առավել իրական դառնալ ՌԴ-ում առաջիկա ընտրությունների հետ: Կրեմլի ռեժիմին կարող է արտաքին պատճառ պետք գալ ուշադրությունը շեղելու համար այն խնդիրներից, որոնք ներսից քայքայում են Ռուսաստանը: Բացի այդ, հենց Մոսկվային է շահավետ պահպանել ստատուս-կվոն հակամարտությունների գոտում: Դրանով նա ցանկանում է հասնել «բացառիկ վերահսկողության» Հարավային Կովկասի իրավիճակի առումով »,-ասել է Փխալաձեն:

Ըստ Փխալաձեի, շատ բան կախված է տարածաշրջանի երկրներից: «Մեր պետությունները խաղաղ զարգացման կարիք ունեն և ապագան կախված է մեր այսօրվա որոշումներից: Մենք սխալվելու իրավունք չունենք»,-ասել է քաղաքագետը: