22 փետրվարի 2011 - 21:55 AMT
Իրանի ՌԾՈւ նավերը Սուեզի ջրանցքով Կարմիր ծովից Միջերկրական են անցել

Իրանի ՌԾՈւ նավերը` «Ալվանդ» հածանավն ու «Խարկ» նավը փետրվարի 22-ին Սուեզի ջրանցքով Կարմիր ծովից Միջերկրական են անցել: Իրանական ՌԾՈւ նավերը Սուեզի ջրանցքով չեն անցել 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակ: Սուեզի ջրանցքի Վարչությունից նշել են, որ իրենք հիմք չեն ունեցել «Ալվանդի» և «Խարկի» անցումն արգելելու համար, հաղորդում է euronews.net:

Նախօրեին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Իսրայելի ծովափի անմիջական հարևանությամբ իրանական նավերի հայտնվելու հնարավորությունը գնահատել է որպես Թեհրանի սադրանք և տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու փորձ: