22 փետրվարի 2011 - 22:52 AMT
6 տարվա ընթացքում միջադեպերի արդյունքում Ադրբեջանի բանակում ավելի քան 300 զինծառայող է զոհվել

Վերջին 6 տարվա ընթացքում, ոչ պաշտոնական տվյալներով, 500 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, որոնցից ավելի քան 300-ը` ոչ ռազմական գործողությունների ժամանակ: Այդ մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) նիստում հայտնել է Զահիդ Օրուջը` անդրադառնալով վերջերս ադրբեջանական բանակում տեղ գտած միջադեպին, որի ժամանակ 7 զինվոր զոհվեց: Նրա խոսքով, դա լուրջ ազդանշան է: Օրուջը նշել է, որ նման փաստերի կոծկումն անհանգստություն է առաջ բերում հասարակության մեջ:

Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն իր հերթին ընդգծել է, որ այդ փաստը չպետք է քննարկման առարկա դառնա լրատվամիջոցներում: Նրա խոսքով, հարկավոր է սպասել հետաքննության արդյունքներին, հաղորդում է Vesti.Az-ը: