23 փետրվարի 2011 - 12:52 AMT
Գերմանաբնակ պատգամավոր Մեհմեդ Յիլդիզ. 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն է իրականացվել

Դաշնային հողի կարգավիճակ ունեցող Համբուրգում փետրվարի 20-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ և յոթ շրջանային ժողով: Ընտրություններում լիակատար հաղթանակ տարան սոցիալ-դեմոկրատներն աշխատանքի ու սոցիալական գործերի նախկին դաշնային նախարար Օլաֆ Շոլցեի գլխավորությամբ:

Համբուրգի խորհրդարանում չորս թուրք կա: Պատգամավորներ են դարձել Ֆիլիզ Դեմիրելը, Քյազիմ Աբաջին, Մեթին Աքվերդին ու Մեհմեդ Յիլդիզը, գրում է թուրքական «Հյուրիեթը»:

Մեհմեդ Յիլդիզը ներկայացնում է Ձախ կուսակցությունը և պայքարել է իր կուսակից Թորոս Սարյանի դեմ: Որոշիչ դարձավ Յիլդիզի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այդ հայտարարությունից հետո Ձախ կուսակցությունն որոշեց, որ ընտրություններին կմասնակցի Մեհմեդ Յիլդիզը: