23 փետրվարի 2011 - 14:29 AMT
Վահան Հովհաննիսյանը զգուշացնում է իշխանություններին. Եվրանեսթը կարող է պատուհաս դառնալ Հայաստանի համար

ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության խորհրդարանական վեհաժողովը՝ Եվրանեսթը արդյունավետ կառույց կլինի Հայաստանի համար, եթե ՀՀ ղեկավարությունն իրոք կյանքի կոչի առաջարկվող բարեփոխումները: Հակառակ դեպքում Եվրանեսթը մի նոր պատուհաս կդառնա Հայաստանի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Եթե Հայաստանի իշխանությունները մտադիր չեն իրագործել Եվրանեսթի առաջարկած բարեփոխումները, ավելի լավ է անկեղծ լինեն այդ հարցում: Այդ վեհաժողովը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար»,-ասել է պատվիրակության ղեկավարը: