23 փետրվարի 2011 - 15:58 AMT
Բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանը և Սաուլ Ռոմանը ռինգ դուրս կգան ապրիլի 23-ին

Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի թիմը նրա համար մրցակից է գտել: Մարտիրոսյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չի կրել, ապրիլի 23-ին հանդիպելու է մեքսիկացի Սաուլ Ռոմանի հետ (34-8, 29 նոկ):

Բռնցքամարտիկները մրցելու են WBC վարկածով արծաթե գոտու համար:

Այդ զույգի հաղթողը մրցելու է Սաուլ Ալվարես-Մեթյու Հաթոն զույգի հաղթողի հետ, որոնք ռինգ են դուրս գալու մարտի 5-ին փոքր միջին քաշային կարգում WBC վարկածով ազատ տիտղոսի համար, հաղորդում է sovsport.ru-ն: