23 փետրվարի 2011 - 17:27 AMT
Ադրբեջանում արտադրվող ականակայուն Marauder տրանսպորտային միջոցները հագեցած են հայտնաբերման համակարգերով

Paramount Group-ի լիցենզիայով Ադրբեջանում արտադրվում են Marauder և Matador տիպի տրանսպորտային միջոցներ: Griffon Aerospace ընկերությունը զինել է այդ միջոցները հայտնաբերման էլեկտրա-օպտիկական համակարգերով: Համակարգը կոչվում է «Երկար տարածությունների հետախուզական տրանսպորտային միջոց»:

Marauder-ը հագեցած է Zeiiss ընկերության օպտիկական համակարգով և Thales ընկերության սպառազինման համակարգով, հայտնում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: