23 փետրվարի 2011 - 17:58 AMT
Փետրվարի 23-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 364.58 դրամ

Փետրվարի 23-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 364.58 դրամ` փետրվարի 22-ի համեմատ նվազելով 0.24 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 499.77 դրամ է` ավելանալով 4.67 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.02 կետով` կազմելով 12.47 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 23-ին տարադրամի առք և վաճառք չի կայացել: