23 փետրվարի 2011 - 18:29 AMT
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն» Ինտերնետ-ծառայությունների մատուցման լիցենզիա է ստացել

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը» Երևանի տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման անժամկետ լիցենզիա է ստացել: Նման որոշում է ընդունել Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն իր նիստում: Այս ընկերությունը, մասնավորապես, «Էլեկտրոնային Երևան» ծրագրի շրջանակներում զբաղվում է ավտոմատացված համակարգերի ներդրմամբ: