23 փետրվարի 2011 - 19:52 AMT
Հայաստանի ԱԳՆ. Լիբիայից էվակուացված հայերն արդեն Մոսկվայում են

Լիբիայից էվակուացված բոլոր չորս ՀՀ քաղաքացիներն արդեն Մոսկվայում են: Ինչպես հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, նրանք բոլորն այսօր ռուսական ինքնաթիռով հաջողությամբ վայրէջք են կատարել Մոսկվայում: Հայաստանի քաղաքացիներին դիմավորել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները:

Լիբիայում անկարգությունները սկսվել են փետրվարի 15-ին: Ցուցարարները պահանջում են պետության առաջնորդ Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Իրավապահների տվյալներով, հսկիչների հետ ցուցարարների բախումների արդյունքում 233-ից ոչ պակաս մարդ է զոհվել: Պաշտոնապես իշխանությունները հաստատում են միայն 84 հոգու մահը: