24 փետրվարի 2011 - 11:25 AMT
Հայաստանն ու Արգենտինան չեղյալ են հայտարարել արտոնագրային ռեժիմը

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել արտոնագրային ռեժիմի վերացման մասին Հայաստանի ու Արգենտինայի կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի խոսքով, բացի ԱՊՀ երկրներից, Արգենտինան կդառնա առաջին երկիրը, որի հետ Հայաստանն արտոնագրային ռեժիմ չի ունենա: «Արտոնագրային ռեժիմի վերացումը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումն ու փոխայցելությունները»,- ընդգծել է Կիրակոսյանը: