24 փետրվարի 2011 - 12:01 AMT
Դոնեցկի «Մետալուրգն» ընկերական խաղում հաղթեց «Կրիլյա Սովետովին»

Փետրվարի 23-ին Դոնեցկի «Մետալուրգը» Բելեքում հավաքի ժամանակ ընկերական հանդիպում է անցկացրել «Կրիլյա Սովետովի» հետ (Ռուսաստան): Անդրեյ Գորդեևի սաները հաղթել են 2:1 հաշվով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում, հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

«Մենք կամային հաղթանակ տարանք, խաղը լավն էր: Այո, սխալներ եղան, մենք միշտ չէ, որ դաշտում տեսնում էինք փոխըմբռնում, բայց թիմում հավաքված են ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են շտկել իրավիճակը»,- ասել է Գորդեևը խաղից հետո: