24 փետրվարի 2011 - 13:08 AMT
«ՎՏԲ բանկը (Հայաստան)» և «ՀԷՑ»-ը կնքել են համագործակցության համաձայնագիր

«ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կնքել են համագործակցության համաձայնագիր` ուղղված երկարաժամկետ փոխշահավետ գործընկերության զարգացմանը:

Համաձայնագրի շրջանակներում բանկն իրականացնելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ի հատուկ հաշվեհամարի բացառիկ սպասարկում: Ներկա պահին ՎՏԲ բանկն իրականացնում է ընկերության համալիր սպասարկումը` ներառյալ «ՀԷՑ»-ի ներդրումային նախագծերի և ընթացիկ գործունեության կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորումը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: