Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, գրում է «168 ժամ» թերթը:
Պետական կադաստրի գործող ղեկավար Երվանդ Զախարյանը նշանակվելու է Հայաստանի տարածքային կառավարկան նախարար` փոխարինելով այդ պաշտոնում փոխվարչապետի Արմեն Գևորգյանին: Տեղեկություններն այն մասին, թե ինչպիսի պաշտոն է գրավելու Գևորգյանը, դեռ չկան, գրում է թերթը:
2010-ի դեկտեմբերի 8-ին Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել սկանդալային միջադեպից հետ` կապված նախագահի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու հետ: