24 փետրվարի 2011 - 15:12 AMT
Մարտի 2-ին Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա iPad 2-ի շնորհանդեսը

Մարտի 2-ին Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա iPad 2 պլանշետնիկի շնորհանդեսը: Ակնկալվում է, որ iPad-ի երկրորդ սերունդը կունենա առավել բարակ և թեթև կորպուս, արագացված պրոցեսոր և բարելավված տեսագրաֆիկա: Ըստ ԶԼՄ-ների, Apple-ի նոր արտադրանքն ընդլայնված օպերատիվ հիշողության ծավալ կունենա, ֆրնոտալ տեսախցիկ՝ Face Time-տեսազանգերի աջակցությամբ:

2010թ. հոկտեմբերին Orange Armenia-ն հայտարարեց Հայաստանում Apple iPad-ի վաճառքի մեկնարկի մասին: Սակայն նոյեմբերի վերջում iPad- վաճառքը կասեցվեց, քանի որ ընկերությունը բանակցում է գնի մասին Apple-ի հետ: