24 փետրվարի 2011 - 15:42 AMT
Հայաստանում հնարավոր կլինի ապահովել պալիատիվ բժշկական օգնության սպասարկում

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի ապահովել պալիատիվ բժշկական օգնության սպասարկում և քաղաքակիրթ ուղիով լուծել ծանր հիվանդների վիճակի բարելավման խնդիրը։

Հաջորդ որոշմամբ մինչև 01.07.2011թ. երկարաձգվել է առողջապահության համակարգում ապահովագրական սկզբունքի ներդրման ուղղությամբ իրականացվող ուսումնասիրության համար սահմանված ժամկետը։