24 փետրվարի 2011 - 15:44 AMT
Քաղաքագետ. Արաբական աշխարհի դեպքերը ղարաբաղյան հակամարտությունը չեն մղել ետին պլան

Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների իրադարձությունների ֆոնի վրա ղարաբաղյան հակամարտությունն աշխարհի համար չի կորցել արդիականությունը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, չնայած Մերձավոր Արևելքի իրադարձություններին, միջազգային հանրությունը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտությանը:

Նրա խոսքերով, արաբական աշխարհի դեպքերն այդ տարածաշրջանի երկրների ապագաղութացման երկրորդ փուլն են այս անգամ տեղական բռնապետերից: