24 փետրվարի 2011 - 16:37 AMT
Պիտեր Սեմնեբին ավարտում է իր առաքելությունը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Կողմերը մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ առետրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, բարձր գնահատելով Պիտեր Սեմնեբիի աշխատանքը՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց ներկայացուցչի դերը Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության գործընթացում: