24 փետրվարի 2011 - 17:43 AMT
Վախճանվել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Յոզեֆ Բեցան

Փետրվարի 24-ին կյանքից հեռացել է 1956-ի օլիմպիական չեմպիոն 82-ամյա Յոզեֆ Բեցան:

Բեցան Ուկրաինայում առաջին օլիմպաիական ֆուտբոլային չեմպիոնն է, որը ԽՍՀՄ հավաքականի գործընկերների հետ միասին նվաճել է Մելբուռնի ոսկին, Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր մարզիչ է, 1979-1981թթ. եղել է «Արարատի» մարզիչը: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ է, 1950-ի ամենատեխնիկական և դիմացկուն կիսապաշտպաններից մեկը:

Մարզիչը չորս անգամ գլխավորել է Ռոստովի «ՍԿԱ»-ն: